Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Ապրիլի 7-ը՝ Առողջապահության համաշխարհային օր

Ապրիլի 7-ը՝ Առողջապահության համաշխարհային օր

Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է որպես առողջապահության համաշխարհային օր (World Health Day):

 

Հիմնադրման պատմական օրից մինչև այսօր աշխարհի մոտ երկու հարյուր պետություն դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  անդամ:

 

Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը իրենց կյանքում,  և որոշել, թե ի՛նչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար:


Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է մոլորակի առողջապահության առաջ կանգնած խնդիրներին և անցկացվում է տարբեր նշանաբաններով, ինչպես՝ «Քո արյան անվտանգության մեջ է բազմաթիվ մարդկանց փրկությունը», «Կենսունակությունը երկարակեցության ուղին է», «Հղիությունը կյանքում յուրօրինակ իրադարձություն է: Եկե՛ք այն անվտանգ դարձնենք», «Պահպանենք առողջությունը կլիմայական փոփոխություններից»:


2009 թվականին այդ օրվա գլխավոր թեման դարձավ բժշկական հաստատությունների անվտանգությունը և առողջապահության աշխատակիցների՝ մարդկանց, արտակարգ իրավիճակների տուժածներին  օգնություն ցույց տալու պատրաստակամությունը: Ողջ աշխարհում անցկացվում էին բժշկական հաստատությունների անվտանգ կառուցմանը և արտակարգ իրավիճակներում պատրաստվածության բարձրացմանը նվիրված միջոցառումներ:


2010 թվականին նշանաբան է ընտրվել «Հազար քաղաքներ՝ հազար կյանքեր» արտահայտությունը, քանզի այդ օրը ուշադրության կենտրոնում էին ուրբանիզացիան և առողջությունը: Ողջ աշխարհում անցկացվեցին միջոցառումներ՝ նվիրված նրան, որ քաղաքների փողոցներում ստեղծվեն առողջապահական միջոցառումների անցկացման պայմաններ: Փողոցներում անցկացվեցին մրցություններ, որոնց լուսաբանումները ուղված էին լինելու քաղաքներում առողջ կենսակերպին:

 

2011 թ. թեման, որը քննարկվում էր Օրվա միջոցառումների  ընթացքում, հակամանրէային դեղամիջոցների հանդեպ կայունությունն էր: Բժիշկներն անհանգստացած են հակամանրէական թերապիայի արդյունավետությունը սահմանափակող հակաբիոտիկների հանդեպ վարակիր մանրէների կայուն ձևերի առաջացման հրատապ խնդրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  կարծիք է հայտնում, որ ներկա ժամանակներում դա դեռևս լուրջ խնդիր չի դարձել, բայց իրավիճակը մոլորակի վրա կանխատեսելիորեն փոփոխվում է, և մոտ ապագայում խնդիրը կարող է արդիական դառնալ: Հենց այդ պատճառով պետք է ձեռնարկել շտապ և համատեղ ջանքեր՝ կանխարգելելու հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայուն ձևերի առաջացումը:


2012 թ. Առողջության համաշխարհային օրվա թեման «Ծերացումը և առողջությունն» էր, կարգախոսը՝ «Լավ առողջությունը կյանքին տարիներ է ավելացնում»: Ուշադրությունն ուղղված էր մարդկանց ամբողջական և արդյունավետ կյանք վարելուն անհրաժեշտ առողջության պահպանմանը, որը կօգնի նրանց շարունակել օգտակար մնալ հարազատների և հասարակության համար: Անկախ նրանից, թե որտեղ և ինչ պայմաններում ենք ապրում, ծերացումը վերաբերում է յուրաքանչյուրիս,  ու կյանքի լավագույն տարբերակում։.


2013 թ. Առողջության համաշխարհային օրվա թեման զարկերակային գերճնշումն է: Այն մեծացնում է ինֆարկտի, ինսուլտի, սրտային անբավարարության  զարգացման վտանգը: Աշխարհում տարեցների մոտավորապես 40%-ի մոտ զարգանում է զարկերակային գերճնշում: Կա կարևոր փաստ. այն կարելի է կանխել և բուժել:

 

2014 թվականին Առողջության համաշխարհային օրվա թեման փոխանցողներով պայմանավորված հիվանդություններն են, որոնց մշտական սպառնալիքի տակ է ապրում աշխարհի բնակչության կեսից ավելին: Դրանցից շատերը` մալարիան, Դենգեյի տենդը, լեյշմանիոզը, դեղին տենդը, առավելապես ազդում են աշխարհի աղքատ երկրների բնակչության վրա, սակայն բնապահպանական, կլիմայական փոփոխությունները, մարդկանց ու ապրանքների ավելացող տեղաշարժերը, քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամերը նպաստում են այդ հիվանդությունների լայն տարածմանն ու բնակչության նորանոր խմբերի խոցելիության բարձրացմանը:


Առողջության համաշխարհային օրը մեր մոլորակի յուրաքանչյուր բնակչի ուշադրությունն ուղղում է առողջության և առողջապահության խնդիրներին՝ առողջության և մարդկանց բարեկեցության պաշտպանության համար համատեղ գործողություններ անցկացնելու նպատակով:

Սկզբնաղբյուր. canend.ru; moh.am
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ը` Ծիծաղի օր (Կատակի օր)
Ապրիլի 1-ը` Ծիծաղի օր (Կատակի օր)

Ծիծաղի օրն ընդունված է կատակով միմյանց սիրով ծաղրել։ Թե այս տոնը որտեղի՞ց է ծագումով (April Fool’s Day կամ All Fool’s Day), Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ...

Մարտի 25­-ը` Ստրկության և տրանսատլանտյան ստրկավաճառության հիշողության միջազգային օր
Մարտի 25­-ը` Ստրկության և տրանսատլանտյան ստրկավաճառության հիշողության միջազգային օր

­«Այդ օրը նշե­լով՝ մենք պետք է հա­կադր­վենք մարդ­կանց վատ որակ­նե­րին, դրա հետ մեկ­տեղ` գո­վեր­գենք ստր­կու­թյան ան­ցյա­լի և ներ­կայի հա­կա­ռա­կորդ­նե­րին, պահպանենք ստրկության մասին հիշողությունը»...

Մարտի 9-ը` Ատամնաբույժի միջազգային օր
Մարտի 9-ը` Ատամնաբույժի միջազգային օր

Շատ քչերին կարող է հաջողվել խուսափել հիվանդ ատամների, լնդերի, ոչ ճիշտ ատամնանստվածքի խնդիրներից: Երկրի բնակչության հիմնական մասին կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բախտ է վիճակվել նստել ատամնաբույժի բազկաթոռին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 4-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը
Փետրվարի 4-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը

Սուրբ Սարգիսը Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի նշվող ազգային տոն է, որը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 4-ը` Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր
Փետրվարի 4-ը` Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրը (World Cancer Day) ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC)` սկսած...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 30-ը Ձմեռ Պապիկի և Ձյունանուշիկի օրն է
Հունվարի 30-ը Ձմեռ Պապիկի և Ձյունանուշիկի օրն է

Այս օրերին սովորաբար հեքիաթներ են պատմում Ձմեռ Պապիկի և Ձյունանուշի մասին: Այն մասին, թե ինչպես Ձյունանուշը սիրո աստվածուհի Լելիի քմահաճույքով սիրեց մի մարդու և Գարնան գալստյան պատճառով Հյուսիս չհեռացավ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1953 թ. հունվարի 30-ին, հաստատվել է բորոտությամբ հիվանդների օգնության համաշխարհային օրը
1953 թ. հունվարի 30-ին,  հաստատվել է բորոտությամբ հիվանդների օգնության համաշխարհային օրը

Ամեն տարի հունվարի վերջին կիրակին նշվում է բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Նրա նպատակը ոչ միայն բժշկական, այլև լայն համաշխարհային հասարակայնության, վարչական կառավարման օրգանների, հասարակական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 29-ը Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն է
Հունվարի 29-ը Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն է

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման տարելիցի օրը, որի հիմնական նպատակն է կոչ անել դադարեցնելու միջուկային զենքի մրցավազքը, կրճատելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 28-ը՝ Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օր
Հունվարի 28-ը՝ Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օր

Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Այս տոնը սահմանվել է նրա համար, որ ցանցի օգտատերերը չմոռանան պահպանել ինտերնետում վարքագծի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

1991 թ.` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 25 –ը՝ Առանց ինտերնետի միջազգային օր
Հունվարի 25 –ը՝ Առանց ինտերնետի միջազգային օր

Ինչպես հայտնի է, տոնական օրերի շարքում մի այսպիսի տոն կա՝ Ինտերնետի օր, բայց պետք չէ նաև անտեսել ևս մեկ՝ բավականին անսովոր մի տոն. այն է՝ Առանց ինտերնետի միջազգային օրը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է (International Hug Day):
Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է (International Hug Day):

Գրկախառնությունների միջազգային օրը կարելի է ընկերաբար գրկել անգամ անծանոթ  մարդուն: Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 17-ին նշվում է Գյուտարար երեխաների օրը
Հունվարի 17-ին նշվում է Գյուտարար երեխաների օրը

Հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրը (Kid Inventors’ Day), հայտնում է calend.ru-ն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հին Նոր տարի
Հին Նոր տարի

Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ